Բացել լրահոսը Փակել լրահոսը
իրան 6
A A
Քաղաքականություն

Իրանը պատրաստ է տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև. ԻԻՀ նախարար

 Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և նոր տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև՝ Արևելյան Ադրբեջանի Նորդուզ գյուղով: Ինչպես տեղեկացնում է «Mehrnews»-ը, Ռոստամ Ղասեմին այս հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ելնելով երկու երկրների միջև կնքված համաձայնագրից ՝ նախարարները որոշել են ավարտել և զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Նորդուզի սահմանից մինչև Վարզեqան և Թավրիզ: