Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթոյան5
A A
Հասարակություն

Գյուղերի հարևանությամբ ադրբեջանցի զինծառայողների ներկայության պատճառով վտանգված է մարդկանց անվտանգությունը․ Թաթոյան

Փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում ենք Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի  խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի ( և Գառնիկ Քերքոնյանի հետ։ Այս մասին գրառում է կատարել հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
«Նպատակ ունենք ուսումնասիրելու ներկա վիճակը և արձանագրելու այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների հետևանքով։
 
Այս պահին միանշանակ է, որ մեր գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց ներկայության պատճառով վտանգված է մարդկանց անվտանգությունն ու խաթարված բնականոն կյանքը։
Արձանագրված բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին։
 
Այս աշխատանքը կարևոր է, որպեսզի թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը մոլորեցնի իր խաղաղասիրության կեղծ օրակարգով։
 
Այո, խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունն ու լինի միայն հայկական կողմի ու մեր իրավունքների ոտնահարման հաշվին»,-գրել է նա։