Բացել լրահոսը Փակել լրահոսը
իրան
A A
Քաղաքականություն

Գնել Սանոսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը

Իրանում Հանդիպել եմ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
 
«Հանդիպման ժամանակ քննարկվել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
Մասնավորապես կարևորել եմ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։
 
Քննարկել ենք նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։
 
Անդրադարձել եմ նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։
 
Կարևորել ենք ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները»։