Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+reshford
A A
Սպորտ

Մարկուս Ռեշֆորդը 100-րդ գոլն է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դարձել է թվով 22-րդ խաղացողը, որը թիմի կազմում դարձել է 100 գոլի հեղինակ։ Դրա համար 25-ամյա ֆուտբոլիստից պահանջվել է 318 խաղ։ Մարկուս Ռեշֆորդը հոբելյանական գոլը խփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղում։

«Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկունների աղյուսակը գլխավորում է Ուեյն Ռունին, որը թիմի կազմում խփել է 253 գոլ։ Նրանից 4 գնդակով հետ է մնում ակումբի լեգենդ, աշխարհի 1966թ չեմպիոն Բոբի Չարլտոնը։