Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Շատ անորոշություններ պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմով․ Տիգրան Խաչատրյան (տեսանյութ)

Եթե դրամի փոխարժեքը արժևորված չլիներ, ապա գնաճը ավելի բարձր կլիներ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով դոլարի փոխարժեքին և պարենային գների թանկացմանը։

Հարցին, թե արդյո՞ք 14 տոկոս տնտեսական աճը արհեստական չէ, նախարարը պատասխանեց․ «Ոչ մի բան արհեստական չէ, կա այնպիսի իրողություն, որ շատ անորոշություններ, որոնք հատկապես պայմանավորված են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների հետ և որոնք այս անցած ամիսների ընթացքում ձևավորվել են մի կողմից մարդկանց ներհոսքի հետևանքով դեպի Հայաստան, այդ թվում բարձր տեխնոլոգիական ոլորտում մասնագիտացված անձնաց, ովքեր ունեն կայուն եկամուտ, և մյուս կողմից էլ դրամական փոխանցումները դեպի ՀՀ ավելացել են և դրանք առաջացրել են որոշակի տնտեսական ակտիվություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։