Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փայլան Ալենի հետ հանդիպմանը
A A
Պաշտոնական

Բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ գործունեությունը. Ալեն Սիմոնյանը՝ Կարո Փայլանին (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում նրա հայանպաստ եւ կարեւոր գործունեությանը:

«Անչափ կարեւոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքները:

Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ: Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է նաեւ իր տպավորությունները եւ դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ: