Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեր շահը համադրվում է Իրանի և ԱՄՆ-ի շահի հետ. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որ պատմականորեն ձևավորված հակամարտություններ կան, մասնավորապես՝ Թուրքիայի հետ մեր հակամարտությունը հայտնի է և Ադրբեջանի հետ հակամարտությունները, որոնք տարիներ շարունակ տարբեր ֆորմատներով փորձում են միջազգային հանրության օգնությամբ և տարածաշրջանային երկրների օգնությամբ խնդիրները լուծել, բայց առայժմ դեռևս պահպանվում է հակամարտության բարձր աստիճանը և կարծում եմ դեռ շատ անելիքներ կան հանգուցալուծելու այս հակամարտությունները». նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում Հայաստանի մարտահրավերներին։

 Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները, պատգամավորը նշեց 

«Այն երկրները, որոնք պատրաստ են Հայկական բանակի հզորացման քայլեր անելու, այդ երկրներին ես դիտարկում եմ մեզ բարեկամ երկիր, որովհետև անվտանգային ինչպիսի համակարգում էլ որ մենք լինենք, մեր բանակը պետք է կարողանա մեր սեփական սահմանները պաշտպանել»։

 Պատգամավորի կարծիքով, հայկական շահը պետք է համադրել այլ երկրների շահերի հետ 

«Դիվանագիտական ճանապարհով և ուժային կենտրոնների փոխգործակցության ընթացքի հետ կապված, մենք պետք է էլի հայկական շահը կարևորենք, քանի որ մենք միջանցք տրամադրելու ոչ մի ցանկություն չունենք, մեր շահը համադրվում է Իրանի և ԱՄՆ-ի շահի հետ, որը չի ցանկանում, որ այդ միջանցքը տնօրինվի թուրքական կամ ռուսական կողմից, այդ պետք է լինի սուվերեն Հայաստանի տրամադրությամբ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։