Բացել լրահոսը Փակել լրահոսը
312122674_421765330147542_1352718058253622946_n
A A
Քաղաքականություն

Գագաթնաժողովը Հայաստանին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակից եղեկանում ենք, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի երկրորդ օրվա պանելային քննարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունեց մասնակիցներին և նշեց, որ գագաթնաժողովը Հայաստանին և Սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները, սահմանել նոր մոտեցումներ մեր ընդհանուր համահայկական օրակարգում և մշակել ապագա համագործակցության ռազմավարական ճանապարհային քարտեզ։

Ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ևս անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը՝ նշելով, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է միասնական մնան՝ ավելի պայծառ ապագա կառուցելու համար։