Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկեցին 14-րդ տուրի հանդիպումները:

Նախ մրցաշարի առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Լեռնային Արցախի» նկատմամբ՝ 2:1: Հաղթական գոլը 44-րդ րոպեին խփեց ուկրաինացի Եվգենի Ցիմբալյուկը: «Ուրարտուն» տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակելով 34 միավոր, էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում:

«Լեռնային Արցախը» 18 միավորով մնաց 5-րդ տեղում, քանի որ նրան հետապնդող Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց Երևանի «Արարատին»: Հյուրերի կազմում աչքի ընկան աֆրիկացի ֆուտբոլիստներ Ամարա Տրաորեն և Արմանդ Դագրուն:

«Արարատն» այս հաղթանակից հետո վաստակեց 14 միավոր և հավասարվեց 7-րդ հորիզոնականում գտնվող Գյումրիի «Շիրակին»:

Վաղը կկայանան ևս երկու հանդիպում: «Ալաշկերտը» կընդունի ԲԿՄԱ-ին, իսկ «Շիրակը»՝ «Արարատ-Արմենիային»: