Բացել լրահոսը Փակել լրահոսը
1095966
A A
Քաղաքականություն

Նենսի Փելոսիի ամուսինը անհայտ անձի կողմից հարձակման է ենթարկվել

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը ՝ Փոլ Փելոսին հոկտեմբերի 28-ի առավոտյան Սան Ֆրանցիսկոյի իր տանը անհայտ անձի կողմից հարձակման է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, այս մասին հայտնել են Ներկայացուցիչների պալատի խոսնակի գրասենյակից:

Նենսի Փելոսիի մամուլի քարտուղար Դրյու Հեմիլը հայտնել է, որ 82-ամյա Փոլ Փելոսին տեղափոխվել է հիվանդանոց: Ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի:

Դրյու Հեմիլի խոսքով՝ հարձակվողը կալանավորվել է իսկ նրա շարժառիթը հետաքննվում է: Նա նշել է, որ Նենսի Փելոսին հարձակման ժամանակ գտնվել է Վաշինգտոնում։