Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 28-ին Սամարղանդում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը՝ տեղեկացնում են Ազգային ժողովից։

Հանդիպման նպատակը երիտասարդության շրջանում մշակույթի ոլորտում համագործակցության եւ փորձի փոխանակման կազմակերպումն էր:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան ներկայացրել են երիտասարդության շրջանում հաջողությամբ իրականացված պիլոտային ծրագիրը եւ առաջարկել ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին միանալ նախաձեռնությանը: Ծրագրով երիտասարդների համար էքսկուրսիա է կազմակերպվում այն տարածքներ, որտեղ տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը միանում է ծրագրին: