Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (2)
A A
Պաշտոնական

Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին․ այցելություն՝ Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հայտնում են ԱԺ-ից։

Օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Ֆրանսիացի խորհրդարանականները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Մենք պետք է հիշենք անցյալը, որպեսզի չկրկնվի նման ողբերգություն: Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին»: