Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ԵՄ մոնիտորինգային առաքելության լիազորության քայլերի ընթացքը

Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:

Զրուցակիցներն նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:

ՀՀ ԱԽ գրասենյակ