Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները (տեսանյութ)

Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին:

Սուրեն Պապիկյանը շնորհավորեց դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրեց ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները:

Պաշտպանության նախարարություն