A
A
ՌԴ-ն դիմել է Երևանին Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու հարցով պարզաբանումների համար
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է Երևանին Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու լուրը հաստատելու և պարզաբանումներ ստանալու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք դիվանագիտական խողովակներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին պաշտոնական հաստատման և պարզաբանումների համար: Մենք տեսել ենք նման հաղորդումներ, պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել՝ արդյոք դա ճիշտ է և ինչի հետ է դա կապված, եթե դա հաստատվի»,- ասել է Զախարովան: