Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՄ
A A
Քաղաքականություն

ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

 Եվրամիության դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով  ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման: Այս մասին տեղեկացրել է ԵՄ պաշտպանության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի եվրոպական արտաքին գործողության ծառայությունը «Թվիթեր»-իր միկրոբոլոգում:

Պրահայում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի  6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել էր հայտարարություն։ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն  Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: