Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-10-26T163750.560
A A
Պաշտոնական

Գրիգոր Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարին

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը:

Պատվիրակությունը ներկայացրել է Համաշխարհային բանկի՝ «Հայացք ապագային (Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին)» զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող դրույթները: Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել Е-Justice «Էլեկտրոնային արդարադատության» ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Կարոլին Գեգինատը ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Համատեղ նախանշվել են համագործակացության հետագա ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավոր ուղիները:

Արդարադատության նախարարություն