Բացել լրահոսը Փակել լրահոսը
1088645089328.7356
A A
Հասարակություն

Ինչի վրա եմ ոտքս դրել, դժվար է ասել․ Պեգովը՝ իր առողջական վիճակի մասին

Ոտքից վիրավորված լրագրող Սեմյոն Պեգովը վիրահատությունից հետո հայտնել է, որ իր հետ ամեն ինչ լավ է, շնորհակալություն է հայտնել Դոնեցկի բժիշկներին ցուցաբերած օգնության համար:

«Ամեն ինչ լավ է։ Աշխատել ենք առաջնագծում, արդեն հետ ենք վերադարձել, հրետակոծություն է եղել… օպերատիվ են շարժվել … դաշտերով շատ բան է ցրված՝ կոնկրետ ինչի վրա եմ ոտքս դրել, դժվար է ասել։ Բայց գլխավորն այն է, որ ամեն ինչ կարգին է»,- ասել է Պեգովը։ լրագրողներին։

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Դոնեցկի մերձակայքում Սեմյոն Պեգովի վիրավորվելու մասին։ Նրան հոսպիտալացրել էին ոտքի վնասվածքներով, կյանքին վտանգ չէր սպառնում:

Լրագրող Սեմյոն Պեգովին վիրահատած բժիշկը լրագրողներին հայտնել է, որ նրա վիճակը անհանգստություն չի առաջացնում:

WarGonzo Telegram ալիքը հրապարակել է վիրավոր ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի տարհանման կադրերը։