A
A
Ուղիղ ասեմ՝ Ղարաբաղի ապագան առանց ՌԴ երաշխավորության կասկածի տակ եմ տեսնում․ ԱՀ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արցախի հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցը, որտեղ անդրադարձել է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենացավոտ թեմաներին, որոնք առավել շատ են հուզում մեր ժողովրդին:
Հարությունյանը պարզաբանել է․
«Ձգտել եմ հնչեցնել սպառիչ պատասխաններ, քանի որ Արցախը հայկական պահելու, մեր ազգային ինքնությունը պահպանելու, քաղաքական ավելի քան երեսնամյա ճանապարհին ձեռք բերած արժեքների ամրագրման հնարավորությունները դարձել են յուրաքանչյուր հայի, հատկապես` Արցախում ապրողներիս ամենօրյա մտազբաղության առանցքն ու գերխնդիրը: Մեկ բան հստակ է. Արցախը հայկական պահելու լավագույն բանաձևը Արցախում ապրելով պայքարելն է: Ես ու իմ ընտանիքն ընտրել ենք այդ ուղին…»