Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Չինաստանը դիտարկում է Հայաստանը որպես Ռուսաստանի ազդեցության գոտի. IRI զեկույց (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Միջազգային հանրապետական ինստիտուտն (IRI) անդրադարձել է Հայաստանի ու Չինաստանի հարաբերություններին իր զեկույցում, ուր շուրջ մեկ տասնյակ երկրների օրինակով քննարկել է Պեկինի գլոբալ ազդեցության մեծացումը

Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute- IRI) վերջերս հրապարակել է Չինաստանի գլոբալ ազդեցության տարածման մասին զեկույց՝ հետազոտելով 12 երկրների, այդ թվում Հայաստանի հետ Չինաստանի հարաբերությունների զարգացման և խորացման դինամիկան: Բացի Հայաստանից, զեկույցում ուսումնասիրվել են Բրազիալիայի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Սալվադոր, Ղրղզստանի, Թուրքիայի, Մեքսիկայի, Հարավային Աֆրիկայի, Սողոմոնյան կղզիների, Զիմբաբվեի ու Կիրիբատիի հետ Չինաստանի ունեցած հարաբերությունները:

«Չինաստանը փորձում է ընդլայնել իր ազդեցությունն ամբողջ աշխարհում: Սա այն երկրների ցանկն է, որտեղ, ըստ մեզ, Չինաստանը հավանաբար կփորձի ավելի մեծ ազդեցություն և, հնարավոր է, ավելի մեծ վերահսկողություն սահմանել»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշում է IRI եվրասիական ծրագրերի տնօրեն Սթեֆեն Նիքսը: