A
A
ՀԱՊԿ խորհուրդը կքննարկի Հայաստանին համատեղ աջակցություն տրամադրելու առաջարկները․ Զախարովա
Աջակցիր «Ա1+»-ինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհուրդն առաջիկայում կքննարկի համատեղ քայլերով Հայաստանին աջակցություն տրամադրելու առաջարկները: Հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Քննարկվում է մոտակա ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը: Ենթադրվում է, որ կայանալիք նիստի ընթացքում Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները: Եվ պետք է նաև քննարկեն Երևանին օգնություն տրամադրելու համատեղ քայլերի մասին առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն տրամադրելու համատեղ քայլերի մասին:
Այս հարցով պաշտոնական տեղեկատվություն, ես կարծում եմ, կտրամադրվի ՀԱՊԿ քարտուղարության կողմից, մենք էլ կկիսվենք տեղեկատվությամբ»,- ասել է Զախարովան: