A
A
Հայաստանի երեք կին բռնցքամարտիկ կպայքարի Եվրոպայի մեդալների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնությունում այսօր կայացան քառորդ եզրափակիչ վերջին մենամարտերը:
Հայաստանից հանդես եկած երեք մարզուհիներից հաջող փուլ մտավ միայն 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան, որը լարված պայքարում հաղթեց ֆինն Վիլմա Վիտանենին: Իսկ ահա 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը պարտվեցին իրենց մրցակիցներին և ավարտեցին ելույթները:
Այդպիսով, Եվրոպայի մեդալների համար պայքարը կշարունակեն Հայաստանի երեք բռնցքամարտիկները: Եկատերինա Սիչևայից բացի կիսաեզրափակիչ փուլ են մտել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Վաղը առաջնությունում հանգստյան օր է: Հոկտեմբերի 21-ին կկայանան կիսաեզրափակիչ, իսկ 22-ին՝ եզրափակիչ մարտերը: