Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Ուրարտուն» շարունակեց հաղթարշավը․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկեց 12-րդ տուրը։

Առաջնության միանձնյա առաջատար «Ուրարտուն» Չարենցավանում 1։0 հաշվով առավելության հասան տեղի «Վանի» նկատմամբ։ 69-րդ րոպեին տանտերերի խաղացող Համլետ Ասոյանը ինքնագոլի հեղինակ դարձավ։

«Ուրարտուն» հինգերորդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում և վաստակած 28 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը։ «Վանն» առաջին պարտությունը կրեց վերջին 5 խաղերում և մնաց 5-րդ տեղում։

Օրվա երկրորդ խաղում «Նոան» իր հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին։ Մրցաշարի երկու ետնապահների խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։ «Նոան» 5 միավորով շարունակում է զբաղեցնել վերջին տեղը, իսկ ԲԿՄԱ-ն նրանից առաջ է ընդամենը 2 միավորով։

Տուրի հաջորդ խաղում «Ալաշկերտը» կընդունի «Լեռնային Արցախին»։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին։