Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-10-19T101750.249
A A
Մշակույթ Պաշտոնական

Հայտնի են Կոմպոզիտորների միության նախագահի թեկնածուների անունները

Հայաստանի կոմպոզիտորների միության XVI համագումարը կկայանա հոկտեմբերի 30-ին, որի շրջանակներում կկայանա նաև ՀԿՄ նախագահի ընտրությունները։

Հայաստանի կոմպոզիտորների միության 16-րդ համագումարին առաջադրվել է նախագահի 3 թեկնածու՝ Արամ Սաթյան, Ավետիս Բերբերյան, Արամ Հովհաննիսյան։

Սեպտեմբերի 17-ին և 30-ին կայացած ՀԿՄ Վարչության նիստերի որոշումների համաձայն՝ Միության նախագահի թեկնածուները պետք է գրանցվեին համագումարից 10 աշխատանքային օր առաջ՝ այցելելով կոմպոզիտորների միություն:

Սեպտեմբերի 30-ի որոշման համաձայն՝ թեկնածուներն իրենց ծրագրերը պետք է ներկայացնեն հենց համագումարի օրը: