Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks ani
A A
Սպորտ

Անի Հովսեփյանը նույնպես մեդալ կբերի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

Բռնցքամարտում հաջողությունները շարունակվում են:

Բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովեց 2-րդ մեդալը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր 69 կգ քաշային Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթել է հունգարուհի Ռեգինա Լակոշին և մտել կիսաեզրափակիչ: Մինչ այդ առնվազը բրոնզե մեդալ էր ապահովել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: