A
A
Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը
Աջակցիր «Ա1+»-ինՈւրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարության մեջ նշված է.
Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների սրացումը և Հայաստանի տարածքի Ադրբեջանի ռմբակոծումները՝
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարում է.
Իր դատապարտումը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ադրբեջանի ներխուժման առնչությամբ,
Իր համերաշխությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին, ինչպես նաև Ուրուգվայի՝ այդ ազգության քաղաքացիներին՝ ազդված մարդկային կյանքերի կորստով,