Բացել լրահոսը Փակել լրահոսը
171022HandipQaghaqUzher
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ԱՀ տարբեր կառույցների միջև։

Քննարկումները կշարունակվեն վաղը հրավիրված ԱՀ կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։