A
A
Կովիդով վարակվելու նոր դեպքերը նվազել են․ գրանցվել է ևս 6 մահ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 387 նոր դեպք։ Նշենք, որ նախորդ շաբաթ այդ ցուցանիշը կազմում էր 697։
Նշված ժամանակահատվածում (հոկտեմբերի 10-16) կատարվել է 3108 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 6 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8706 դեպք է արձանագրվել։
1 շաբաթում առողջացածների թիվը՝ 791։