Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Գործերը դեռևս գտնվում են նախաքննության փուլում, դեռ կլսեք. Ղարիբյան (տեսանյութ)

ՀՀ դատական իշխանությունը 1-ին տեղն է անաչառության և անկախության ցուցանիշով ԱլԳ երկրների շրջանակումայս մասին նշեց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման հիմնադրամի» տնօրեն Դավիթ Ղարիբյանը։

Ըստ նրա, Արդարադատության նախարարության գործառույթը կայանում է նրանում, որ էլ ավելի կատարյալ երաշխիքներ և գործիքակազմ նախատեսի, որպեսզի դատավորների անկախությունը չխոչընդոտվի և կասկածի տակ չդրվի։

Անդրադառնալով դատաիրավական համակարգի խնդիրներին, Դավիթ Ղարիբյանը առանձնացրեց դատարանների ծանրաբեռնվածությունը, որն իր հերթին առաջացնում է մի շարք խնդիրներ

 «Խնդիրներ են առաջանում դատավարական ժամկետների պահպանման հետ կապված, այսինքն՝ մեկ գործը կարող է բավականին երկար քննվել դատարաններում, ինչը առաջնային խնդիր է»։

Նա նաև նշեց, որ այժ դիտարկվում է դատավորների աշխատավարձների բարձրացում և դատավորների քանակի ավելացում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։