Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը դեռ չի գտնում հաղթանակի բանալին. ԱՄՆ շախմատի առաջնություն

Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնության 10-րդ տուրում մեր հայրենակից Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Վեսլի Սոյի հետ: Նա դեռ չի կարողացել հաղթանակ տանել և այժմ վաստակած 4 միավորով բաժանում է 12-13-րդ տեղը:

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանն այս տուրում խաղաղ դաշն կնքեց 2-րդ տեղում ընթացող Ռեյ Ռոբսոնի հետ: Նա 5,5 միավորով բաժանում է 3-8-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Այսօր առաջնությունում հանգիստ է, իսկ վաղը նշանակված 11-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Սեմ Շենքլանդի հետ, որն ունի 5,5 միավոր: Սամուել Սևյանը կմրցի իր հետ համաքայլ ընթացող Դարիուշ Շվիարցի հետ:

ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությունում հանդես եկող մեր հայրենակից Տաթև Աբրահամյանը 10-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել ետնապահ Սոֆի Մորիս-Սուզուկիի հետ և վաստակած 4,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Հաջորդ տուրում նա կհանդիպի 5-րդ հորիզոնականում գտնվող Էլիս Լիի հետ, որն ունի 6 միավոր: Աղյուսակը գլխավորում է Ջենիֆեր Յուն, որը վաստակել է 7 միավոր: