Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo 15,10.
A A
Սպորտ

Ռոբերտ Սիմոնյանը` սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող սամբոյի երիտասարդական առաջնությունում այսօր մեդալներ խաղարկեցին պատանիների տարիքային խմբի մարզիկները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 53 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Սիմոնյանը հաղթելով բոլոր մրցակիցներին` հռչակվեց չեմպիոն և նվաճեց ոսկե մեդալ:

58 կգ քաշային Մարտին Մանուկյանը և +98 կգ քաշային Էրիկ Սաղաթելյանը արժանացան բրոնզե մեդալների:

Այդպիսով, մրցումների երկու օրվա հաշվարկներով Հայաստանի մարզիկ-մարզուհիները նվաճել են 17 մեդալ` 1 ոսկե, 2` արծաթ, 14` բրոնզե:

Վաղը, հոկտեմբերի 16-ին, մեդալների համար կպայքարեն մարզական սամբոյի երիտասարդական տարիքի մարզիկները: