Հայաստանի սամբիստները արդեն 14 մեդալ են նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր մայրաքաղաք են ժամանել աշխարհի 22 երկրներից (ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստանից, Ուզբեկստան, Ռուսաստան, Բելառուս, Ֆրանսիա):
Մրցումների առաջին օրը Հայաստանի մարզիկները նվաճել են 14 մեդալ.
Դեռահասներ
Արծաթ - Ադամյան Էլիզա (50 կգ), Սլոյան Միհրան (49 կգ):
Բրոնզ - Մարտիրոսյան Յուլյա (41 կգ), Բալայան Վիկտոր (46 կգ), Սիմոնյան Նարեկ (53 կգ), Մանուկյան Լյովա (58 կգ), Օհանյան Մհեր (64 կգ), Հակոբջանյան Ռոբերտ (+88 կգ):
Երիտասարդներ (մարտական սամբո)
Բրոնզ - Արզումանայան Զավեն (58 կգ), Մանուկյան Գևորգ (64 կգ), Զաքարյան Սամվել (71 կգ), Հովսեփյան Էրիկ (79 կգ), Մխիթարյան Անուշավան (98 կգ), Խուրշուդյան Նորիկ (+98 կգ):
Այսօր պայքարի մեջ կմտնեն պատանիները: Հայաստանից կմասնակցեն 5 աղջիկ և 8 տղա: