Բացել լրահոսը Փակել լրահոսը
16657433601886
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԵՄ առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ՝ տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր: