Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայի խորհրդարանականներին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծված վերջին ագրեսիան
Աջակցիր «Ա1+»-ինԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ հոկտեմբերի 14-ին հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․
Պատվիրակության կազմում էին հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատը, դաշնային պատգամավոր Միշել Մատերը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը և հայ-շվեյցարական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
Ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Ընդգծել եմ, որ Ադրբեջանի այս գործողությունները նաև հարձակում է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը: Շտեֆան Մյուլեր Ալտերմատն ընդգծել, որ Շվեյցարիան հաստատակամ է նպաստելու Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:
Այս համատեքստում պարոն Մյուեր Ալտերմատը բարձր է գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանական և համայնքային ժողովրդավարական ընտրությունները: Հանդիպման շրջանակներում նաև քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները: