Բացել լրահոսը Փակել լրահոսը
E268B102-7AEC-458E-8ED2-70968ADD512F
A A
Մշակույթ

«Լոռի բերդում» պեղումների ժամանակ նրբաճաշակ խեցեղենի բեկորներ են հայտնաբերվել

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ընթացող պեղման աշխատանքների ժամանակ մեծ թվով ջնարակված թասիկների ու պնակների բեկորներ են հայտնաբերվել:

Հնագիտական նյութը թվագրվում է 11-13-րդ դդ.-ով: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի խոսքով հոյակապ այս խեցեղենը բացվել է ամրոցի պարսպապատին հարող տարածքում, կիսաշրջանաձև   խորշի մեջ, որ ամենայն հավանականությամբ տնտեսական նշանակության կառույց է եղել։

Արման Նալբանդյան «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբի ղեկավար․ Դրանք երբեմն բացվում էին իրար կողք շարված և ակնհայտ է, որ իրենց նախնական տեղում են։ Հետագայում ծածկելով հողի հաստ շերտով ու փլատակներով` երկար դարեր մնացել են անհայտ։ Զարգացած միջնադարի այս հոյակապ նմուշները ցույց են տալիս Լոռե ամրոցում մշակութային բարձր զարգացվածության աստիճանը, որն իր զուգահեռներն ունի Անիում և Դվինում։

Հայտնաբերված խեցեղենը ունի նուրբ գույների գեղեցիկ համադրությամբ արված երկրաչափական ու բուսական սիմետրիկ զարդանախշեր, իսկ մոտ 15 թասեր կրում են թռչունների (կաքավներ) պատկերներ։ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն