Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Թովմասյան
A A
Քաղաքականություն

Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների հետ

Հոկտեմբերի 13-ին  ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան ստեղծված իրավիճակը։

 Արցախի խորհրդարանի ղեկավարը շեշտել է համայն հայության՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք եռամիասնության միակամ դիրքորոշումը և  միասնաբար գործելու կարևորությունը։

Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության պահպանմանն  ու ապահովմանը՝ ԱԺ նախագահը  կարևորել և ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությունն ու դերակատարությունը։ Արցախի-ժողովրդավարական բևեռի այն տեսակետը, որ Արցախի և արցախահայության անվտանգության համար կարևոր է Արցախում արևմտյան խաղաղապահ և հումանիտար ուժերի ներկայությունը, ԱԺ նախագահը տեսանելի չի համարում։