Բացել լրահոսը Փակել լրահոսը
32737
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանին Ղազախստանում դիմավորել են վարդերի փնջով (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը:

Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին՝ հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Պաշտոնական հաղորդագրության կից լուսանկարներից երևում է,որ Փաշինյանին ջերմ են ընդունել՝ նրա օդանավին են մոտեցել վարդերի փնջով։