Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանը հենց այնպես դուրս չի գա ՀՀ տարածքներից, պետք է կարողանալ պարտադրել․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Ռուսաստանը կորցնում է իր վստահությունը Հայաստանի պետական իշխանության նկատմամբ այս կարծիքին է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 

«Եթե մենք պետք է լինենք ռազմավարական դաշնակիցներ, ապա դա պետք է լինեն հուսալի և վստահելի հարաբերություններ»,-նշում է ՀԴԿ նախագահը։

Ըստ Արամ Սարգսյանի՝ Ռուսաստանը հասկանում է, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը միավորվեն, կդառնան ամբողջ պետություն, հետո էլ կգնան ամբողջ Միջին Ասիան «Մենք պետք է հասկանանք, թե Ռուսաստանի հետ ինչ կախում ունենք իրարից»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ դրա հիման վրա Ադրբեջանը հրաժարվելու է որևէ խաղաղապահ ուժերից, առաջին հերթին ռուսական, ինչն էլ խնդիր է առաջացնելու արցախահայության համար։

ՀԴԿ-ի նախագահը ասաց նաև, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Ադրբեջանը հենց այնպես դուրս չի գալու ՀՀ սուվերեն տարածքներից «Պետք է կարողանալ պարտադրել Ադրբեջանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։