Բացել լրահոսը Փակել լրահոսը
erdogan_putin_trt_haber_1916649_2
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Էրդողանը հանդիպում կունենան Ղազախստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ղազախստանյան այցի ընթացքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնում է Ermenihaber-ը։

Սպասվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրադարձությունները, Թուրքիայի միջնորդական ջանքերը և հացահատիկային միջանցքին առնչվող հարցերը։ Առանձին քննարկվելու է նաև սիրիական խնդիրը։

Նշվում է, սակայն, որ Էրդողանը երկկողմ բանակցությունների շրջանակում նախ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ապա նոր Պուտինի հետ։ Թուրքիայի ղեկավարը պիտի մասնակցի Ասիայում փոխգործակցության և փոխվստահության ամրապնդմանն ուղղված համաժողովի 6-րդ գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Էրդողանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանա է մեկնել հոկտեմբերի 12-ին։ Նրան ուղեկցում են ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Վախիթ Քիրիշչին, առևտրի նախարար Մեհմեթ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն և այլք։