Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

Ինչո՞ւ «Փյունիկի» պաշտպան Կովալենկոն թիմի հետ չի մեկնել Լիտվա

Երևանի «Փյունիկի» պաշտպան Միխայիլ Կովալենկոն հայտնել է, որ չի կարող օգնել իր թիմին Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ժալգիրիսի» հետ արտագնա խաղում, քանի որ իրենց թույլ չեն տվել մտնել Լիտվայի տարածք։

«Ես շատ հիասթափված եմ այդ որոշումից։ Դժվար է ինչ-որ բան ասել: Մենք փաստաթղթեր ենք ներկայացրել ՈՒԵՖԱ՝ Լիտվա մուտք գործելու խնդրանքով։ Ակումբում ընդամենը երկու հոգի ունենք Ռուսաստանի քաղաքացիություն: Սակայն, երբ թռիչքից առաջ փաստաթղթեր էինք ներկայացնում Երևանում գտնվող Լիտվայի դեսպանատուն, մեզ ասացին, որ եթե անգամ վիզա էլ տան, միևնույն է մեզ թույլ չեն տալու մտնել Լիտվայի տարածք», - ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Записки с Арарата» տելեգրամ ալիքը։

Նշենք, որ «Ժալգիրիս» - «Փյունիկ» խաղը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 23։00-ին։