A
A
Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում հետաձգվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել է:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել «Հայա» փառատոնի «Ինստագրամի» պաշտոնական էջում: Երգչուհու համերգը պետք է կայանար փառատոնի շրջանակում:
Հաղորդագրության մեջ ասվում է. ««Հայա» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում: Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը: Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ են»: