Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan
A A
Սպորտ

Շախմատի «Երևան Օփենում» երեք տուրից հետո հաստատվել է եռիշխանություն

Երևանում ընթացող շախմատի «Երևան Օփեն» միջազգային 4-րդ մրցաշարի երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են երեք շախմատիստ: Նրանք են հնդիկ գրոսմայստեր Գուպտա Սանկալպը և իրանցիներ Ամիռեզա Պուրամեզանալին ու Ամիռեզա Պուր Աղա Բալան, որոնք 3 հնարավորից վաստակել են 3 միավոր:

Հայաստանի բոլոր շախմատիստներն արդեն միավորի կորուստ են կրել: Մասնավորապես` մեր գրոսմայստեր Տիգրան Լ.Պետրոսյանն ընթացիկ տուրում պարտվել է հենց 18-ամյա Ամիռեզա Պուր Աղա Բալային, իսկ Լևոն Բաբուջյանը` Ամիռեզա Պուրամեզանալիին:

Առաջատար եռյակին հաջորդում են 17 շախմատիստ, որոնք ունեն 2,5-ական միավոր: Դրանց թվում են նաև մեր 8 հայրենակիցները: Այսօր կայանալիք 4-րդ տուրում նրանցից Հովիկ Հայրապետյանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Դավիթ Պառավյանի հետ: Սկզբունքային նշանակություն ունեն նաև Միխեիլ Մչեդլիշվիլի – Տիգրան Քոթանջյան, Գևորգ Հարությունյան – Մասուդ Մոսադեղպուր գրոսմայստերական հանդիպումները: