Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 13.10.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բարսելոնա» - «Ինտեր» խաղում

Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցել է չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Բարսելոնա» - «Ինտեր» խաղին: Իտալական լրատվամիջոցների մասնագերները նրա խաղը գնահատել են 6,5-7 բալով:

«Խելամիտ էր վարվում գնդակի հետ: Նա երբեք չէր կորցնում իր սառնասրտությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատված էր կապտանռնագույններով», - գրել է fcinter1908.it կայքը:

Իսկ ահա La Gazzetta dello Sport-ն ավելի խիստ է վերաբերվել հայ ֆուտբոլիստին. «Սկզբում ճիշտ տեղում էր, Լևանդովսկուն պահելու գծի վրա: Սերխի Ռոբերտոյի հսկողությունից բաց թողնելը 1:0 հաշվի ժամանակ լուրջ սխալ էր: Բայց նա երբեք չի դադարում պրեսինգը», - նշել է թերթը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ինտեր» խաղում գրանցվեց գերգոլառատ ոչ-ոքի` 3:3: Միլանյան ակումբը պահպանեց 3 միավորի առավելությունը իսպանականի նկատմամբ և այժմ ավելի մեծ շանսեր ունի մտնելու փլեյ-օֆֆ: Դրա համար հարկավոր է հաջորդ տուրում սեփական դաշտում հաղթել Չեխիայի չեմպիոն «Վիկտորիային»: Այդ խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին: