Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+barsa inter uxix 2
A A
Սպորտ

ՉԼ, «Բարսելոնա» - «Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի խաղին. ՈՒՂԻՂ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, արտագնա խաղում կհանդիպի «Բարսելոնայի» հետ:

Իտալական ակումբը երեք տուրից հետո վաստակել է 6 միավոր և իր խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը: Իսպանական ակումբն ունի ընդամենը 3 միավոր և առայժմ գտնվում է 3-րդ հորիզոնականում: Մեկ շաբաթ առաջ կողմերի միջև կայացած հանդիպումն ավարտվել է «Ինտերի» նվազագույն հաղթանակով` 1:0:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է մեկնարկային կազմում և կմասնակցի խաղին:

«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.