Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանը շատ լուրջ խնդիր ունի դրանից հետո հասկանալի լինելու հասարակությանը․ Էդվարդ Անտինյան (տեսանյութ)

«Անել դեմարկացիա և դելիմիտացիա, ապա խաղաղության պայմանագիր տեսականորեն հնարավոր է բայց գործնական ոչ» այս կարծիքին է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

Հարցին, թե ինչու Եվրամիությունը և ԱՄՆ-ն չեն ստիպում Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից, Էդվարդ Անտինյանը նշեց «Այո, ԱՄն-ն իր կոշտ միջամտությամբ ցանկանում  է ասել, որ ադրբեջանական զորքը պետք է վերադառնա իրենց ելման դիրք՝ մինչև պատերազմը, կարող է նաև սանկցիաներ կիրառել, բայց մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք ու մեր մոտ գտնվում է ռուսական զորք, հո չենք ասելու, որ մի հատ էլ ԱՄՆ-ն զորք իջացնի այստեղ»։

Քաղաքագետի կարծիքով խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիր է ունենալու հասկանալի լինելու համար հասարակությանը, իսկ ինչ վերաբերվում է վերջերս Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքին, որ Մադրիդյան բանակցություններով այլևս անհնարին էր դարձել Արցախի հարցը Կոսովայի տարբերակով լուծելու, Անտինյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակագրական առումով սխալվել է «Ճիշտ կլինի, որ Փաշինյանը ասի, թե Մադրիդը ինչի համար է օրինակ բերում և Կազանը ինչի համար»։

Ըստ նրա, արցախցին չհասկացավ, թե ինչպես  համաձայնվեց իր պետությունը կորցնելուն «Ինչի գնով, որ մի երկու մուլտիմիլիոնատեր իրենց երկրում կառավարեն, մի երկու միլիարդատեր էլ Արցախից գործուղված խոպանչիներ Հայաստանում կառավարիչ լինեն»։

Քաղաքագետը նշում է, որ եթե մենք կպահենք Հայաստանը,  մենք շանս կունենանք ցանկացած աշխարհաքաղաքական վայրիվերումների պարագայում Արցախի խնդիրը դնել և պահանջատեր լինել։

Անդրադառնալով  Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր ուղիղ շփումներին, Էդվարդ Անտինյանը նշեց «Արցախի իշխանությունը շատ հաճույքով էլ Ադրբեջանի հետ կբանակցի, շատ լավ էլ կմտնեն առևտրատնտեսական հարաբերությունների մեջ, ուղղակի Արցախի իշխանությանը պետք է, որ Ադրբեջանը դրան համաձայնվի և իրեն միավոր ճանաչի և մեկ էլ ինքը մեղավոր ճանաչի հայաստանցիներին, որ ասի ձեր մեղքով իմ հարցը չլուծվեց և ես ստիպված հիմա բանակցում եմ Ադրբեջանի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։