Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (8)
A A
Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը մեկնեց Չեռնոգորիայի

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ արդեն գտնվում է Եվրոպայի կանանց առաջնության մրցավայրում` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը:

Հայաստանն առաջնությանը  կմասնակցի 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50-ում` երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչևան է, 57-ում` Տաթևիկ Խաչատրյանը: 60 կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63-ում` Սոնա Հարությունյանը, 70-ում` Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։

Վաղը կկայանա վիճակահանությունը և պարզ կդառնան մեր բռնցքամարտիկների առաջին մրցակիցները: Նախնական փուլի մարտերը նախատեսված են անցկացնել հոկտեմբերի 14-19-ը: Հոկտեմբերի 20-ին հանգստյան օր է: Ամսի 21-ին նշանակված են կիսաեզրափակիչ մարտերը, իսկ 22-ին` եզրափակիչները: