Թուրքիայի վերաբերյալ հայ պատվիրակների գնահատականները Սեիդովին զայրացրել էին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես եւ սպասվում էր ԵԽԽՎ-ում Թուրքիայի հասցեին մեղադրանքներին արձագանքեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը։
«Բոլոր նրանք, ովքեր հենց հիմա խոսում են Թուրքիայի մասին, փորձում են ներկայացնել, որ իրենց երկրներում ժողովրդավարության հետ ամեն ինչ կարգին է, ու միայն Թուրքիայում են խնդիրներ։ Ո՛չ, այդպես չէ։ Խոսքը հատկապես այն երկրների մասին է, որոնք նույնիսկ իրավունք չունեն խոսել ժողովրդավարության մասին»,- հայտարարեց Սեիդովը։ Նրա այս մտքին հաջորդեց Հայաստանի մասին ռեպլիկը։
«Հայաստանից իմ գործընկերները կրկին ասացին, որ այնքան էլ գոհ չեն Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներից։ Երկրից, որը 20 տարի գրավել է իմ երկիրը։ Երկրից, որը դեռևս ականներ է տեղակայում իմ տարածքում։ Բայց ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին։ Գիտեմ, որ հաջորդ զեկուցողը` պարոն Վլադիմիր Վարդանյանը, նորից կխոսի իմ մասին»,- ասաց Սեիդովը։
Հիշեցցնենք, որ Սեիդովից առաջ ելույթ էին ունեցել Արմեն Ռուստամյանն ու Արմեն Գեւորգյանը։
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարեց, ուզում է խոսել Թուրքիայի մասին, քանի որ վերջինիս դերը հենց հիմա մեծանում է, և պետք է հաշվի առնել, որ առանց Թուրքիայի Եվրոպայի խորհուրդ գոյություն չունի։
Ի դեպ, աշնանային նստաշրջանի օրերին Սեիդովին եւ ադրբեջանցի պատվիրակներին հաճախ կարելի է տեսնել Թուրքիայի պատվիրակության սենյակ մտնելուց։
Մանրամասները տեսանյութում