Բացել լրահոսը Փակել լրահոսը
հակոբջանյան
A A
Քաղաքականություն

Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել Արմեն Հակոբջանյանը

Սիսիան համայնքի նորընտիր ավագանին համայնքի ղեկավար է ընտրել Արմեն Հակոբջանյանին: Այս մասին հայտնել է Սիսիանի համայնքապետարանը: 
 
«Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվեց Արմեն Բենյամինի Հակոբջանյանը։ Շնորհավորում ենք և մաղթում արգասաբեր գործունեություն»,- ասված է Սիսիանի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված գրառման մեջ։
 
Սիսիանում համայնքի ղեկավարի ընտրությունը կայացել է երկու փուլով: Առաջին փուլում ավագանու անդամները չեն կարողացել համայնքի ղեկավար ընտրել, իսկ երկրորդ փուլով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը: