Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են խաղաղ ուղիով լուծել կոնֆլիկտը․ԵԽ Նախարարների կոմիտեն նախագահող երկիր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչ քայլեր է ձեռնարկում Իռլանդիայի նախագահությամբ ԵԽ նախարարների կոմիտեն, որպեսզի Ադրբեջանը հեռանա Հայաստանի սուվերեն տարածքից։
Հայաստանի պատվիրակ Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց Իռլանդիայի եվրոպական հարցերով պետնախարար, Թոմաս Բիրնին՝ ընդգծելով, որ Հայաստանի հարավային տարածքները դեռեւս օկուպացված են Ադրբեջանի կողմից։
Մինչդեռ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիան արտահայտել է իր խորը մտահոգությունը Հայաստանի տարածքում կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների կապակցությամբ և կոչ է արել ադրբեջանական կողմին շտապ հայ պատվիրակները վերադառնալ նախկին դիրքերը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճը ցավալի է։ Ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է՝ ԵԽ անդամ երկրների միջև վեճերը լուծելու համար։
Ես իսկապես ուրախ եմ, որ երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումները տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակով, և հուսով եմ, որ նրանք շուտով կհամաձայնվեն խաղաղության պայմանագրի շուրջ»,- հայտարարեց Իռլանդիայի եվրոպական հարցերով պետնախարարը։
ԵՄ նախարարների կոմիտեն նախագահող երկրի ներկայացուցիչը ընդգծեց․
«Անդամակցելով Եվրոպայի խորհրդին, Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել են գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը, և կարևոր է, որ յուրաքանչյուր երկիր գործի ստանձնած պարտավորությունների համաձայն»։
Նա նաեւ հիշեցրեց, որ սեպտեմբերին նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Սայմոն Քովնին և ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը։
ԵԽ-ի դերը, ըստ նրա, երկարատեւ խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծումն է, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: