Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 3-րդ հաղթանակն է տոնել Իսպանիայում
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Լա-Նուսիա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգրոյանը:
Մեր գրոսմայստերը երեք տուրից հետո տոնել է երեք հաղթանակ և չորս ուրիշ մասնակիցների հետ բաժանում է 1-ին տեղը: Այսօր առավոտյան նա հանդիպելու է իր գլխավոր մրցակիցներից մեկի` բուլղարացի գրոսմայստեր Ռադոսլավ Դիմիտրովի հետ:
Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստը` ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Դավթյանը, երեք հնարավորից վաստակել է 1,5 միավոր: Նա երկրորդ տուրում պարտվել է հենց իր հայրենակցին` Կարեն Գրիգորյանին (տես լուսանկարը): Չորրորդ տուրում 19-ամյա շախմատիստը կմրցի իսպանացի Դավիդ Դոնատեի հետ:
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարին մասնակցում են 14 երկրների 84 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 15 գրոսմայստեր: Մրցանակային հիմնադրամը 11 հազար եվրո է: